ТЕМА 2 С П О Р Т

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in ռուսերեն | Posted on 2 Դեկտեմբերի, 2024

ТЕМА 2 С П О Р Т

Урок 1

Ответьте на следующие вопросы

1. Какие виды спорта знаете ? Фудбол ,хендбол,баскетбол,валебол

2. Назовите имена известных спортсменов ?

Артур Алексанян

Малхас Амоян

Арман Андреасян

Ованес Бачков

Артур Давтян

3. Расскажите о пользе спорта для физического развития человека и воспитания

Спорт очень важен для чекловека ,когда человек заниматся спортом он становится сильным ,ловким и здоровым.Я думаю что все должны занематся спортом . Потому что он важен для физического развития человека .

2. Прочитайте диалог. Вам нужно понять тему диалога.

— Ты не знаешь, когда у нас будут каникулы?
— Они начинаются в понедельник.
— А что ты будешь делать в каникулы?
— Может быть, поеду на родину, а может быть, в Петербург.

  1. Они говорили:
    (А) о каникулах
    Б) о Родине
    (В) об экзаменах

3. Вместо точек напиши нужные слова.

1. Столица Армении — Ереван . 2.Армянский алфавит создал Месроп Маштоц . 3. Моя и твоя Родина — Армения . 4. Озеро Севан находится в Армении.

4. Спиши, где нужно, поставь (.), (!), (?).

1. Что у тебя в руке? 2. Я иду на праздник. 3. Без земли и хлеба нет. 4.Ура ,скоро Новый год! 5. Жил-был один мальчик.

5. Спиши, вместо точек напиши нужные буквы.

1. Малыши играли в саду. 2. В кустах лежали ежи. 3.Чашка лежала в шкафу. 4.Мама сварила суп из щавеля. 5. В саду стояло чучело. 6. Емеля поймал щуку.

6. Составь предложения из данных слов.

1.зима, Наступила, холодная 2. дождь, сильный, Пошёл 3. играли, во, Мальчики ,дворе 4. светит, Ярко, солнце 5. шишки, Дети, собирали

1. Наступила холодная зима.
2. Пошёл сильный дождь.
3. Мальчики играли во дворе.
4. Ярко светит солнце.
5. Дети собирали шишки.

РЕЖИМ ДНЯ

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in ռուսերեն | Posted on 8 Ապրիլի, 2025

РЕЖИМ ДНЯ


Режим дня — это определённая после՛довательность всех действий человека, которые нужно выполнять в течение дня, чтобы улучшить свою жизнь и
своё здоровье. Направлен он на то, чтобы рациона՛льно использовать своё
время. С помощью режима дня можно контролировать свой труд, спортивные
занятия и отдых, правильно чередовать физическую и умственную активность.
Чтобы режим дня был правильным, необходимо при его составлении
учитывать ли՛чные особенности человека.

  1. Режим дня обеспечивает полноценный отдых и здоровый сон.
  2. Повышает иммунитет.
  3. Нормализует работу нервной системы.
  4. Обеспечивает необходимую для организма физическую активность.
  5. Улучшает работу внутренних органов человека.
  6. Снижает риск набрать лишний вес.
  7. Учит правильно использовать время.
    По материалам интернета
    после՛довательность – հաջորդականություն
    рациона՛льно – разу՛мно, проду՛манно
    ли՛чный – անհատական

2. Объясните значение следующих слов и выражений.
Рационально использовать время использование, которое приводит к наращиванию устойчивости естественных экологических систем, природных и природно-антропогенных объектов. , чередовать, Время от времени, физическая и умственная
активность, либо движение тела, производимое скелетными мышцами, которое требует расхода энергии., полноценный отдых,Активный отдых включает в себя физическую активность низкой интенсивности или упражнения, направленные на облегчение восстановления и улучшение
нервная система,система, отвечающая за обработку и обмен информацией в организме набрать лишний вес. стать жирным

3. Ответьте на вопросы.

1.Может ли правильно составленный режим дня улучшить жизнь и
здоровье человека?да 2. Как режим дня может помочь контролировать свой
труд, спортивные занятия и отдых? да 3. 5. Как связан иммунитет с правильным режимом дня? нада правилна питаца и занимаца спортом

4. Перепишите предложения, раскрывая скобки.

1. Только какой-то белый кружочек прыгал по экрану (экран). 2. А пока можно к
(дедушка) дедушке забежать. 3. Побегу тогда в школу (школа) на тренировку. 4. Все уже
собрались в зал (зал). 5. Прозвенел звонок, и я бросился из класса (класс). 6. И тут в
(дверь) дверь позвонили. 7. Я быстро добежал до дома (дом). 8. Из (дом) дома он пошёл в школу (школа).

5. Вместо точек вставьте в, на, напротив, из, к, по.

1. Я никогда не опаздываю …в . школу. 2. Какой-то кружочек прыгал по… экрану.3. А пока можно к… дедушке забежать. 4. Побегу тогда в… школу …на тренировку. 5. И
тут …в дверь позвонили. 6. Я вышел …из магазина и пошёл домой. 7. Остановка
автобуса находится напротив моего дома.

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Պատմություն 6 | Posted on 4 Ապրիլի, 2025

Հին Հռոմ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ:
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը: Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը: Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր:
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա:
ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ: 

Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակա-
վորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ:
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս:
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման հա-
մակարգը:
Պրովինցիա — Նահանգ:
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար մի մյանց դեմ մարտնչող ստրուկներ: Բառացի նշանակում է «սուսերակիր»:
Հաղթակամար Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամա– րակապ դարպաս:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը:
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:
Հռոմուլոս -Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան:

Կարթագեն- Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում:
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար: Հուլիոս Կեսար Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից:
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284-305 թթ.:
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306-337 թթ.:
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը:

Վաղ Հռոմը
Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում: Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է: Բարենպաստ կլիմայական և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակ ներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում:
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր: Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր: Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն: Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը:
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:

Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII-VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր` լատիններ, սաբիններ, էտրուսկներ: Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում: Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև:

Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը: Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ: Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին:

Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա: Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին: Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը: Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը: Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք/ վետո/ դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա:
Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր: Նա կարող էր այդ ընթացքում կառավարել առանց հաշվի առնելու պետական մարմինների կարիքը: Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ: Այսպիսով ՝ Ք.ա. VI-III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև Ք. ա. I դ վերջերը:

Առաջադրանքներ

  • Առաջադրանքներ

  • Որտե՞ղ է ձևավորվել Հռոմեական քաղաքակրթությունը, և ինչպիսի՞ բնական պայմաններ է ունեցել այդ տարածքը։
  • Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում: Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է: Բարենպաստ կլիմայական և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակ ներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում:
  • Ովքե՞ր էին Հռոմ քաղաքի հիմնադիրները՝ ըստ ավանդության։ Ե՞րբ է այն հիմնադրվել։
  • Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
  • Ի՞նչ ձևով էր կառավարվում Հռոմը սկզբնական շրջանում։ Ինչպիսի՞ փոփոխություն տեղի ունեցավ Ք. ա. VI դարի վերջերին։
  • Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն: Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը:
  • Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները։ Ինչպե՞ս են դրանք նպաստել տնտեսության զարգացմանը։
  • Ո՞ր երեք ցեղերն էին ապրում Հռոմում արքայական դարաշրջանի ժամանակ։ Ինչ դեր ուներ Ծերակույտը (Սենատը)։
  • Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII-VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր` լատիններ, սաբիններ, էտրուսկներ: Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում: Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև:
  • Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները։ Ինչպիսի՞ տարբերություն կար նրանց իրավական կարգավիճակի միջև։
  • Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ: Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին:
  • Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վքեր էին ամենակարևոր մագիստրատները Հռոմում։
  • Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ: Այսպիսով ՝ Ք.ա. VI-III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև Ք. ա. I դ վերջերը:
  • Ի՞նչ էր վետոյի իրավունքը։ Ո՞ր պաշտոնյան ուներ այդ իրավունքը և ինչու էր նա անձեռնմխելի։
  • Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք/ վետո/ դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա:
  • Ո՞ր պաշտոնը էր Հռոմում ստեղծվում արտակարգ իրավիճակներում։ Ինչ իրավասություններ ուներ դիկտատորը։
  • Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր: Նա կարող էր այդ ընթացքում կառավարել առանց հաշվի առնելու պետական մարմինների կարիքը:
  • Ինչո՞ւ էր մագիստրատների աշխատանքը անվարձատու։ Ի՞նչ էր դա նշանակում հռոմեացիների համար։
  • Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ

Առաջադրանք 2

Հռոմեական պետության վերելքը
Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ: Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ:
Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պե տության՝ Կարթագենի հետ: Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին` երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին: Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:

Լուծելով Կարթագենի խնդիրը Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան պետությունները  Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին: Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը:
Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ: Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան:

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա, երբեմն նրանք զավթում էին իշխանությունը: Ք.ա.60թ. երեք նշանավոր զորավարներ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը: Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը: Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:

Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:

Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին: Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը: Նա սկսեց միանձնյա կառավարել: Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը: Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը: Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը որպես պետության առաջին դեմքի: Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինք բարձրագույն զինվորական իշխանությունը: Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում: Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցի
պատ անվանումը:
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը: Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը: Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր: Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին:

Առաջադրանքներ

Ո՞ր դարում ընկավ ամբողջ Ապենինյան թերակղզին Հռոմի տիրապետության տակ։

Ո՞ր պետության դեմ սկսեց Հռոմը պատերազմներ Սիցիլիա կղզու համար։ Ո՞ր նշանավոր զորավարն է հիշատակվում Կարթագենի կողմից։

Ինչու՞ էին կարևոր Հռոմի հաղթանակները Կարթագենի նկատմամբ։ Ի՞նչ պատահեց Կարթագեն քաղաքին։

Ք.ա. I դարում Հռոմի վերահսկողության տակ անցան հետևյալ տարածքները. լրացրո՛ւ բացթողումները՝ Փոքր Ասիան, _______, և ______։

Ովքե՞ր էին Հռոմի առաջին եռապետության երեք զորավարները։ Ինչպիսի՞ն էր նրանց միասնությունը։

Ի՞նչ պատահեց Կրասոսին և ինչ հետևանք ունեցավ դա եռապետության համար։

Ք.ա. 49 թ. Հռոմում ինչպիսի՞ պատերազմ սկսվեց և ինչպե՞ս ավարտվեց։

Ով էր Օկտավիանոսը և ի՞նչ տիտղոսներ ստացավ Ք.ա. 27 թ․։ Ինչպե՞ս էր կոչվում Հռոմի այս նոր ժամանակաշրջանը։

Ո՞ր կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ չափսերին։ Ի՞նչ տարածքներ գրավվեցին այդ շրջանում։

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Անգլերեն 6 | Posted on 4 Ապրիլի, 2025

Անհատական ուսումնական պլան

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Uncategorized | Posted on 3 Ապրիլի, 2025

Տեխնոլոգիայի խմբեր-նկարչություն

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը-4 ժամ ֆուտբոլ

Ընտրության խմբեր- 2 ժամ Իսպաներեն

Լրացուցիչ պարապմունք դպրոցում-ոչ

Երկարօրյա-այո

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս-այո

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-ունեմ բայց չեմ գտնում

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)-երկկողմանի 44,35

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)- 

Бразильские денги

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in ռուսերեն | Posted on 2 Ապրիլի, 2025

Бразильские денги, или реал (BRL), являются официальной валютой Бразилии. Символ для реала — R$, а его код — BRL. Один реал делится на 100 сентаво. Реал был введён в оборот 1 июля 1994 года в рамках программы экономической стабилизации, известной как План Реал, с целью борьбы с гиперинфляцией, которая в те годы сильно подрывала экономику страны.

До введения реала в Бразилии использовались такие валюты, как крузейро (они несколько раз менялись в разных формах). Внедрение реала позволило стабилизировать экономику и уменьшить инфляцию, что было важным шагом для страны, так как инфляция в 1980-х и начале 1990-х годов была крайне высокой.

Текущие банкноты и монеты реала имеют разнообразный дизайн, отражающий природное богатство и культурное наследие Бразилии. На банкнотах изображены разные исторические личности, а монеты варьируются по номиналу и составу в зависимости от их стоимости (от 5 сентав до 1 реала).

Курс реала колеблется в зависимости от мировой экономики и внутренней ситуации в Бразилии, а также от цен на нефть и другие сырьевые товары, так как Бразилия — крупный экспортер этих ресурсов.

Իսպանական հարցաշար

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Uncategorized | Posted on 1 Ապրիլի, 2025

https://play.kahoot.it/v2/?quizId=cf86ac50-62d0-4da8-aa3a-0d4d75cd55df&hostId=24c9253c-6a6e-4834-a24b-b79269d3347b

Ստեփան Զորյան. Չալանկը, 6-րդ դասարան

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Մայրենի 6 դասարան | Posted on 20 Մարտի, 2025

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Հարցեր և առաջադրանքներ:
Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:


Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները: Հախուռն, պատկառանք, տարօրինակ, թռչկոտել:

Հախուռն-Համարձակ

պատկառանք-Ամոթ

տարօրինակ-Անօրինակ

թռչկոտել-ոստոստել
Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Չալանկին:Չալանկը շատ բարի ,ուժեղ , անվախ և շատ խելացի :
Համոզե՞ց քեզ ավարտը, այլ ավարտ հորինի՛ր:Հայրս չալանկն և ես գնացինք դեպի գոմ հայրս պատրաստեց հրացանը և ,երբ մտանք ներս տեսան մի գող , որը ուղում էր գողանալ բոլոր կենդանիներին Չալանկն գնաց և կծեց նրա ոտքը հայրս վախացնելու համար կրակեց օդ որպեսզի վախացնի գողին նա հաձնվեց մենք կանչեցինք վոստիկանություն և նրան ձերփակալեցին :
Ընդգծի՛ր այն հատվածը, որն  ամենաշատն ես հավանել և փորձիր  վերլուծել։
Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Մայրենի 6 դասարան, Uncategorized | Posted on 20 Մարտի, 2025

1.Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

2.Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  անմիջապես  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

3.Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

4.Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։ Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։


Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:

չարագույժ-Չարագուշակ

անգութ-Գութ չունեցող

դառնաշունչ- չարություն շնչող

դալկանալ –Դալուկ դառնալ

դալարագեղ-Դալար ու գեղեցիկ
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։
3. Բառարանի օգնությամբ գտիր առաջին հատվածում ընդգծված բառերի հոմանիշները:

չարագույժ-Չարագուշակ

անգութ-Անխիղճ

դառնաշունչ -Խստաշունչ

դալկանալ-Դեղնել

տխուր -Տրտում

անզոր  -Տկար

ահագին  -Հսկայական

պայծառ  -Լուսավոր

դալարագեղ–  կանաչագեղ
4. Ընդգծիր երկրորդ հատվածում ընդգծված բառերի ածանցները:

վերջին 

Որսկանի 

սոսկալի 

զարհուրելի 

Օրհասական 

հորթուկի 

տաքություն 

հիշողություն

ուշքը 

*УРОКИ 6 КЛАССА 17-21 МАРТА

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in ռուսերեն | Posted on 18 Մարտի, 2025

2. Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. Кто пришёл в гости?  тётя Тамара 2. Как вела себя тётя Тамара? тётя Тамара вела себя странно 3. Что случилось спапиным чаем? тетя Тамара  всыпала ему в чай лишние три ложки сахару. 4. Что подарила тётя Тамара? портсига՛р 5. Почему Дениска на неё
рассердился? потому что тетя Тамара хотела чтобы папа опять курил 6. Какое поручение дал папа сыну? возьми папиросы и обрежь их так, чтобы
они влезли в портсигар

3.Ответьте на вопросы.

1. Когда в доме собрались гости? В субботу 2. Чем закончилась забота тёти Тамары о
папе? он перестал курить 3. Почему она решила подарить папе портсигар?  на память  ? 5. Что решил сделать с папиросами папа, чтобы они
поместились в портсигаре? отрезать6. Сделал ли Дениска всё так, как хотел папа?
Да

4.Согласны ли вы с тем, что…

1.В воскресенье к папе пришли гости. нет 2. Тётя Тамара была очень внимательна к папе.нет 3. Тётя Тамара положила сахар папе в чай, и он с удовольствием его выпил. нет 4. Тётя Тамара подарила папе портсигар. да 5. Дениске этот подарок очень понравился.нет 6. Дениска обрезал папиросы, и папа его похвалил за хорошую работу.да

6. Прочитайте слова и подберите к ним синонимы (հոմանիշներ) из
текста.

Образец: зайти — , зайти – прийти
Поправиться, около, громко смеяться, небольшой, забавная (история),
достать, рассердиться, укоротить, специально.

1. Понравиться – приглянуться, полюбиться.

2. Около – рядом, возле.

3. Громко смеяться – хохотать, заливаться смехом.

4. Небольшой – маленький, крохотный.

5. Забавная (история) – смешная, весёлая.

6. Достать – извлечь, вытащить.

7. Рассердиться – разозлиться, вспылить.

8. Укоротить – сократить, уменьшить.

9. Специально – нарочно, намеренно.

7. Перепишите предложения, раскрывая скобки.

1.Положи ножницы рядом с (нитками)! 2. Вчера мы долго гуляли рядом с
(парком). 3. В воскресенье мы всем классом встречаемся рядом со (школый). 4. В
жаркий солнечный день рядом с (речкой) будет прохладно. 5. Рядом с (площадию)
в воскресный день всегда много людей. 6. Поставь кресло рядом с (диваном).7. Поставь лампу на стол рядом с (компьютером).

8. Как вы думаете, был ли Дениска прав, когда испугался за здоровье
своего папы? Беспокоилась ли тётя Тамара о здоровье Денискиного
папы? Почему вы так думаете?

Instrucciones

0

Posted by Գասպարյան Ռաֆայել | Posted in Իսպաներեն 6 | Posted on 18 Մարտի, 2025

Զանցել գործիքագոտուն